<< ՌԻՈ – 2016 >> - Ի ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ` ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

11:00 - 14 Հուն, 2020

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկումից հետո, 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերում նշած մարզաձևի կազմակերպումն ու անցկացումը իր վրա է վերցրել միջազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարի կազմակերպման խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն Լոզանում օրերս անցկացված ՄՕԿ-ի համաժողովում հայտարարել է, որ օլիմպիական խաղերին կմասնակցի 100 մարզուհի / հինգ քաշային կարգում /  և 189 մարզիկ / ութ քաշային կարգում /: Նրանց անունները հայտնի կդառնան 2020 –ի հունվար- մայիս ամիսներին անցկացվելիք  օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Վատանաբեն նաև ասել է , որ նախորդ ` << Ռիո – 2016 >> օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը  սպասարկած մրցավարները  Տոկիոյի մարզահանդեսում աշխատելու  չեն հրավիրվի:

Այլ նորություններ